Ֆոտոշո՞փ...սխալվում ես
Ոչ, մենք Պիզայի աշտարակում չենք, ուղղակի լուսանկարիչը մի փոքր բարձրացրել է սեղանը:

Photoshop-ի կարիք չկա, երբ ճիշտ ես ընտրում անկյունը:

Ինդոնեզիայի լճերից մեկը. գուշակեք ինչի՞ վրա է կանգնած նկարի հերոսը:

Հերթական ցլամարտի ժամանակ ցուլն իր կոտոշով փորձեց սպանել Խուլիո Ապարիքիոն` Իսպանիայի ամենահայտնի մատադորին: Խուլիոյի կյանքը հաջողվեց փրկել, իսկ ցուլը սպանվեց այս պատահարից հետո:

Пушистая швабра? Ամենևին ոչ. սա հունգարական Փուլի շուն է, որը ցատկում էր ձողի վրայից շների մրցավազքի ժամանակ:
Խմած վարորդ+ հեծանվարշավ=10 վիրավոր+ 1 մահացած Դեպքը պատահել է Մեքսիկայում 2008թ. հունիսին:

Այս նկարը ճանաչվել է Metro օրաթերթի «Օրվա լուսանկար»: Այն նկարվել է Ամստերդամում` թագավորական պալատի դիմաց: Ինչու՞ է նկարը «ջրոտ»: Սա իրականում ջրափոսում արտացոլված պատկերն է

Մեկ, երկու, երեք... վա՜յ, քանի՞ հոգի կա այս նկարում: Պարզվում է` ընդամենը մեկ: Պատկերը ստացվել է լուսարձակման հնարավորություններն օգտագործելու արդյունքում:

Սերն օդում է... կամ էլ հենց Երկրի վրա: Այս սրտաձև կղզին հայտնաբերել է Google Earth-ը: Այս գտնվում է Խորվաթիայի տարածքում:

Հորիզոնական գծեր+ուղղահայաց գծեր= սև-սպիտակ քառակուսիներ

«Վա՛յ, դու ինչ ես անում չիպսերիս մեջ»: Նկարված է Բոլիվիայում:

Իտալիայում մի քաղաք կա` Մանզանո անունով, որը հայտնի է իր աթոռ պատրաստողներով: Այս հսկա աթոռը գտնվում է քաղաքի կենտրոնում:

Դրախտում... կամ արտացոլված երկինքը

Դին Փոթերը շատ է սիրում պարանի վրայով քայլել մի լեռից մյուսը: Լուսանկարիչը Ջեֆ Կունինգհամն է:

Ամպե պաղպաղակը

Այս մոդելն ընդամենը ցատկում էր...

Ձախ հատվածը հայելի է, իսկ աջը` ապակի, որի հետևում այլ աղջիկ է կանգնած:

Վիկտորիա ջրվեժի վերևում կա մի հատված, որտեղ բնական ավազան է, ու ջրի հոսքն այդքան էլ ուժեղ չէ: «Սատանայի ավազանում» կարելի է հանգիստ լողալ` առանց ընկնելու վախի ու նույնիսկ այսպես «ձևացնել»` իբր ընկնում ես...

Իրականում այս հսկա ծորակը հենվում է ջրի հոսքում թաքնված խողովակի վրա: Այն գտնվում է Իսպանիայի Ջրաշխարհում:

Փարիզում իրոք գույություն ունի այսպիսի «ծռմռված» շենք, որի անունը «39GeorgeV» է:
\Ինչպիսի ճկուն վիզ

Պատուհանից այն կողմ...

Որտե՞ղ է էկրանս
\
\
Այս «կիսազեբի» անունը Էքլիզ է: Խառնուրդ լինելու պատճառով կենդանին ամբողջության չի «ներկվել»




No comments:
Post a Comment