Thursday, January 27, 2011

Facebook-ի ամսական այցելուների թիվը կանցնի 500մլն-անոց սահմանը

Facebook

Աշխարհահռչակ Facebook սոցիալական ցանցի այցելուների թիվը շուտով կանցնի ամսական 500 միլիոնանոց սահմանը: Ըստ comScore ընկերության տվյալների, նախորդ ամսվա արդյունքներով` Facebook սոցիալական ցանց են այցելել 484 միլիոն ունիկալ այցելուներ:
Անցյալ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ` Facebook-ը գրանցել է 64%-անոց աճ, ինչը խոսում է սոցիալական ցանցի մեծ պահանջարկի և պոպուլյարության մասին:
comScore-ի վիճակագրական հետազոտության մեջ նշվում է նաև, որ սոցիալական ցանցում էջերի դիտումների քանակը կտրուկ ավելացել է` ունենալով ավելի քան 150% աճ, թվերով արտահայտած – 220 միլիարդ ամսական: Վիճակագրությունը ցույց է տալիս նաև, որ միջին հաշվարկով օգտվողները սոցիալական ցանց այցելում են ամսական 11 անգամ:

No comments:

Post a Comment