Saturday, January 22, 2011

Google-ը բոյկոտել է Windows-ը

Windows logo
Google ընկերությունը առաջարկել է իր աշխատակիցներին հրաժարվել աշխատանքային համակարգիչների վրա Microsoft ընկերության Windows օպերացիոն համակարգն օգտագործել` անվտանգության հետ կապված խնդիրների պատճառով: Տեղեկանում ենք Dni.ru-ից: Որպես այլընտրանք նրանց առաջարկվել են Linux և MacOS օպերացիոն համակարգերը:
Ինտերնետ հսկայի այս որոշման մասին հայտնի է դարձել ԶԼՄ-ից, իսկ մեկնաբանություններից Google-ը հրաժարվել է` հենվելով այն բանի վրա, որ մեկնաբանել «հրատապ հարցերն» իրենց մոտ ընդունված չէ: Microsoft-ում էլ հայտարարել են, որ այս քայլով ընկերությունը ևս մի անցում է ապահովում սեփական Chrome OS օպերոցիոն համակարգին, հաղորդում է Guardian-ը:
Հարկ է նշել, որ աշխարհում առաջատար դիրքեր զբաղեցնող Windows-ը և նրա բրաուզեր Internet Explorer-ն ունեն հաքերային հարձակումների համար շատ խոցելի համբավ: Փորձագետների կարծիքով Microsoft-ի կողմից շուկայի մեծ մասնաբաժնի գրավումը, կոտրելու դեպքում խոստանում է կիբերհանցագործներին ավելի մեծ շահութաբերություն` համեմատած այլ օպերացիոն համակարգերի հետ:
Windows-ից հրաժարումը տրամաբանական է ևս մի պատճառով` Google-ի և Microsoft-ի միջև մրցակցությունը վերջին տարիներին գնալով սրվում է: Այս ընկերությունները ակտիվորեն մրցակցում են այնպիսի բնագավառներում ինչպիսիք են փաստաթղթերի խմբագրման, էլեկտրոնային աղյուսակների, էլ-փոստի և օրգանայզերների խմբագրման ծրագրերը:

No comments:

Post a Comment