Հայկական առաջին միկրոբլոգային ծառայությունը` Armenix-ը, միացել է ինտերնետային հրապարակումների բազմաֆունկցիոնալAddThis համակարգին, որն աշխարհում N1-ն է իր տեսակի մեջ:
Այժմ արդեն այն հայկական կայքերում, որտեղ տեղադրված են սոցիալական հարթակներում բովանդակությունների տարածման AddThis համակարգի կոճակները, հասանելի է տարածման արմենիքսյան տարբերակը: Հայկական լրատվական կայքերից AddThis համակարգից օգտվում են ԹԵՐԹ.am, Panorama.am, News.am, Aysor.am, ArmToday.info, a1plus.am, Lragir.am, iTel.am, ArmeniaMobile.net, NeoNews.am լրատվական կայքերը, ինչպես նաև հարյուրավոր հայկական բլոգներ:
Ինչպես ցույց է տրված վերևում տեղադրված պատկերում, պահելով մկնիկը SHARE հղման վրա` Դուք կտեսնեք այն սոցիալական մեդիա հարթակները, որտեղ կարելի է տարածել տվյալ նյութը: Եթե առաջին ցանկում չեք տեսնում Armenix-ը, ապա սեղմեք More…(334) հղումը և ընտրեք Armenix կոճակը:
Այսպիսով, ամենաարագ թարմացվող և բովանդակություն գեներացնող հայկական ինտերնետային ռեսուրսների մեծ մասից հնարավոր է նյութերն արագ տարածել Armenix.com հայկական միկրոբլոգային համակարգում:
Armenix.com-ը առաջին հայկական սոցիալական մեդիա հարթակն է, որը միանում է իր մեծությամբ և մասսայականությամբ հայտնի այսպիսի ցանցի` թույլ տալով հայկական էլեկտրոնային բովանդակության տարածումը դարձնել ավելի ինտերակտիվ, ինպչես նաև հայկական սոցիալական մեդիա ոլորտը դարձնել ավելի ճկուն և դինամիկ:
Հարկ է նշել, որ AddThis համակարգի միջոցով հնարավոր է ստանալ վիճակագրություն` կայքի բովանդակության տարածման վերաբերյալ, տեսնել, թե որ ռեսուրսներում որքան տարածումներ են կատարվել (shares) և այլն:
Այն հայկական ինտերնետային կայքերը և բլոգները, որոնք տեղադրելով AddThis համակարգի կոճակը, ցանկանում են տարածման կոճակի առաջնային տեսքում տեսնել նաև Armenix-ը, պետք է AddThis համակարգից ընտրեն այդ պայմանը, որի դեպքում կոճակը, օրինակ, կարող է ունենալ այս տեսքը.
Հիշեցնենք նաև, որ 2011թ. հունվարից Armenix-ը թույլ է տալիս ստանալ «Տարածել արմենիքսում» կոճակի կոդը և տեղադրել ցանկացած ինտերնետային կայքում կամ բլոգում: Armenix-ում արագ հրապարակման հնարավորություն կա նաև Google Chrome դիտարկիչների համար, որի մասին ևս կարող եք կարդալ այստեղ:
Տեղեկացեք նաև Armenix հայկական միկրոբլոգային ծառայության այլ նորությունների ծառայության պաշտոնական բլոգում` www.armenix.com/blog
Գրանցվել Armenix հայկական միկրոբլոգային ծառայությունում կարող են բոլորը: Այն անվճար է. www.Armenix.com


No comments:
Post a Comment