ԱՄՆ-ի Վերմոնտ նահանգի համալսարաններից մեկի գիտնակնները հերքել են տարածված կարծիքը,որ շաբաթվա ամենածանր օրը երկուշաբթին է:
Լայնածավալ ուսումնասիրությունների միջոցով գիտնականները պարզել են,
որ ժամանակակից մարդու համար շաբաթվա ընթացքում ամենածանր,ստրեսային և հոգնեցուցիչ օրը
չորեքշաբթին է:
Գիտահետազոտական աշխատանքների ղեկավար Պիտեր Դոդդսը ասել է, որ երկուշաբթի օրը մարդկանց մոտ դեռ թարմ են հանգստյան օրերի տպավորությունները և հուշերը, մինչդեռ չորեքշաբթին շաբաթվա կեսն է և գրեթե զուրկ է դրական էմոցիաներից: Այս օրը մարդիկ հասկանում են, որ հանգստյան օրերն արդեն անցյալում են, իսկ առաջիկա հանգստյան օրերին էլ դեռ շատ կա:
Գիտնականները, ինչպես հաղորդում է «ИТАР-ТАСС»-ը, նման եզրակացություն կատարել են 4 տարի շարունակ ուսումնասիրելով ինտերնետի սոցիալական ցանցերում հայտնված 2,4 միլիոն հաղորդագրություններ:
Նրանք ըստ այդ շաբաթվա օրերի ռեյտինգային ցուցակ են կազմել· շաբաթվա ամենաուրախ օրը համարվում է կիրակին, երկուշաբթին այդ ցուցակում զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը:

No comments:
Post a Comment