Հոգեբանները դասակարգել են սերը ըստ 5 տարբեր տեսակների:Այդ հինգ տեսակները առանձին-առանձին ներկայացնում եմ ձեր ուշադրությանը:
1.Սերը,որպես հիվանդություն
1.Սերը,որպես հիվանդություն
Այս դեպքում սերը նկարագրվում է որպես հիվանդագին վիճակ,որն ունի հետևյալ ախտանիշները.
1.Անընդհատ մտքեր սիրո առարկայի հետ կապված:
1.Անընդհատ մտքեր սիրո առարկայի հետ կապված:
2.Սուր ,հիվանդագին պահանջներ սիրո օբյեկտի պատասխան սիրո նկատմամբ:
3.Փոխադարձ զգացմունքի դեպքում Էյֆորիայի(երջանկության) զգացողություն:
4.Այնպիսի կենտրոնացում սիրո օբյեկտի վրա,որ մարդը կարող է չնկատել կամ չհետաքրքրվել իր շրջապատում տեղի ունեցող իրադարձություններից:
3.Փոխադարձ զգացմունքի դեպքում Էյֆորիայի(երջանկության) զգացողություն:
4.Այնպիսի կենտրոնացում սիրո օբյեկտի վրա,որ մարդը կարող է չնկատել կամ չհետաքրքրվել իր շրջապատում տեղի ունեցող իրադարձություններից:
5.Ուժեղ կապվածություն դեպի սիրո օբյեկտը:
2.Սերը որպես քիմիա
Գիտնականները հետազոտել են ,թե ինչպիսի կենսաքիմիական գործընթացներ են խթանում ռոմանտիկ զգացողություններին:
-Ֆենիլէթիլամին`նյութ,որը շատ փոքր քանակությամբ արտադրվում է ուղեղում:Այն պատասխանատու է «Խելահեղ» սիրո հարցում:Իր ազդեցությամբ նա նման է կոկայինին:Սակայն, այս նյութի ազդեցությունը ժամանակավոր է և մարդը սկսում է սովորել դրան և հետևաբար սիրահարվածությանը:
-Օկսիտոցին`հորմոն,որը արտադրվում է ուղեղում և ազդում է սեռական օրգանների վրա,ինչպես նաև ապահովում է հպվելու զգացողությունը:Հենց նա է արթնացնում մարդկանց մեջ գրկելու ցանկությունը:Սա օգնում է մարդկանց կապվել իրար,երբ դադարում է արտադրվել ուղեղում ֆենիլէթիլամին:
Ինչն է հետաքրքիր`
Ինչքան մարդ լավ է վերբերվում ինքն իրեն,այնքան լավ է հավասարակշռությունը այս երկու հորմոնների`մարդու ուղեղում և հետևաբար զույգի ավելի հաջող ընտրության է դա բերում:
3.Սերը որպես եռանկյուն
Հոգեբաններից շատերը պնդում են որ սերը դա երեք տարրերի հավաքածու է`կապվածություն,խնամք ու մտերմություն:-Կապվածությունը դա խնամքի պահանջմունքն է:
-Խնամքը դա անհանգստությունն է ուրիշի ցանկությունների և երջանկության նկատմամբ ավելի շատ ,քան սեփականի:
-Մտերմությունը դա նշանակում է ընդհանուր մտքեր,ցանկություններ,որոնք միավորում են երկու մարդկանց:
-Մտերմությունը դա նշանակում է ընդհանուր մտքեր,ցանկություններ,որոնք միավորում են երկու մարդկանց:
4.Սերը որպես ներկապնակ
Այստեղ սերը համեմատվում է ներկապնակի հետ,որտեղ կան հիմնական երեք գույներ:Էրոս,Լուդոս և Ստորգե:
1.Էրոս-սեր դեպի իդեալական մարդը:
2.Լուդոս-սերը որպես խաղ:
3.Ստորգե-սերը որպես ընկերություն:
Այս գույները կարելի է խառնել ու ստանալ 9 գույն:Օրինակ եթե ներկապնակում խառնենք Էրոսն ու Լուդոսը,ապա կստանանք Մանիա`մոլեգին սեր:Եթե Լուդոսն ու Ստորգեն`կստանանք Պրագման`իրատեսական ու գործնական սեր:Եթե Էրոսն ու Ստորգեն`կստանանք Ագապե` կարեկից ու անձնազոհ սեր:
5.Սերը որպես ընկերություն
1.Այստեղ հոգեբանները բաժանել են սիրո երկու տեսակ`կարեկցող ու կրքոտ:
Կրքոտ սերը կախված է ուժեղ և անկառավարելի զգացողությունների հետ:Ինչպես նաև կախված է դաստիարակությունից և հանգամանքներից:
2.Կարեկցող սերը որակապես ուրիշ է:Իդեալական դեպքում կրքոտ սերը դառնում է նաև կարեկցող:
Այսպիսի սերը հիմնված է ընդհանուր արժեքների վրա և կարելի է անվանել այն սեր-ընկերություն,երբ մարդկանց ուղղակի հաճելի է շփվել միմյանց հետ և ժամանակ անցկացնել:
Հետաքրքիր տեսակետներ են,սակայն,իմ կարծիքով տվյալ մոդելներից ոչ մեկը լիարժեք ընդունելի չէ…


No comments:
Post a Comment