Ալարո՞ւմ եք որևէ բան անել…Կարծում եմ 5 րոպե ավել ալարելը չի խանգարի… 

Կարդում ենք…
Լավատեսության դրսևորման ամենատպավորիչ արտահայտությունը`«Ինչ հիմար էի ես»:
Հնարավոր է, որ ինչ որ մեկի կյանքը նման լինի զեբրի….Բայց իմ կյանքը ծիածան է: 

Երբեք մի վստահեք նիհար խոհարարներին: 

Այժմյան երիտասարդությունը..Առավոտ քնից չես հանի,գիշերը չես գտնի:
Ինչքան էլ կնոջ հետ վիճես,միևնույնն է նրա փաստարկները ավելի բարձր են հնչում:

Ձեռք ես բերել պատիվ,խիղճն էլ չէր խանգառի:
Միայն այն դեպքում են եկուսը գաղտիք պահում,երբ նրանցից մեկը գաղտնիքի մասին չգիտի: 

Լավագույն ընկերները պատրաստ են իրար համար կյանք տալ,բայց երբ հարցը վերաբերվում է ծամոնին,հնչում է…. «Ռադտ քաշի,վերջիննա»: 

Մի մտածիր,որ քեզ մոտ ամեն ինչ վատա:Դու հիշի ամբողջ թաղը ինչա խոսում Գագոյի աղջկա մասին: 

Եթե մտքերդ չեն դասավորվում գլխումդ:Դուրս շպրտիր հները:
Ինձ թվում է վանդալիզմ է`սպանել եղևնուն,այնուհետև պտտվել նրա դիակի շուրջը ու երգել `«Տոնածառ ջան տոնածառ,ինչ սիրուն ես ու պայծառ»: 

Ամենատխուր ուտեստը երկրի վրա դա պյուրեն է:Բան չունեմ ասելու կարտոֆիլ է նորմալ,բայց նեեեենցա լղճած: 

Սիրում եմ նաև մի մարդու ում տեսնում եմ ամեն օր`հայելու մեջ: 

Իմ դեպքում քիմիայից թեստ լրացնելը դա «Ներքին ձայն» ստուգելն է: 



No comments:
Post a Comment