Sunday, March 13, 2011

Կարող եք ասել, թե ինչու?

Ինչի Հոկտեմբերյանում հոլանդական պլան չի աճում:
Ինչի տոնածառը բարդի չէ:
Ինչի կյանքում ընկերուհիդ չի զանգի ու ասի` զակուսկին դիր, արաղը վերցնում եմ գամ:
Ինչի թանը ձողիկով չեն խմում:
Ինչիա Արման Քարամյանը ընդհանրապես ֆուտբոլ խաղում:
Ինչի Լևոն Արոնյանը ֆուտբոլ չի խաղում:
Ինչիա մեր հարևանի երեխան դաշնամուրի գնում:
Ինչի քաղմասում չեն հարցնում,
- Կներեք, իսկ դուք ի±նչ հետաքրքրություններ ունեք:
Ինչի մաթեմի դասատուները չեն բացատրում, որ տաս անգամ տաս` կմեռնես:
Ինչի Ոսկե Աշունը օլիմպիական խաղերի պես 4 տարին մեկ չի:
Ինչի ծակ շորտիկով տղա կտեսնես, իսկ աղջիկ` չէ:
Ինչի Բաց համալսարանի անունը <<Զատիկ>> չի:
Ինչի կինոթատրոնում պոպ կոռն վաճառում են, իսկ ՔՅԱԲԱԲ` չէ:
Ինչի ա կասկադի զուգարանը 23:00-ից հետո փակվում:
Ինչի ա Հայաստանի աղջիկների ֆուտբոլի հավաքականը արտասահման մեկնելիս պալատկաներում բնակվում:
Ինչի Լյուծիկ` թզուկ խոհարար:
Ինչու երգչուհի ՋՈՒՅՍԸ ապրելու է 300-500 տարի: Որովհետև ագռավները երկար են ապրում:

No comments:

Post a Comment