Friday, January 28, 2011



10 ամենահետաքրքիր ստեղնաշարները


Լվացվող ստեղնաշար


Վախենու՞մ ես նայել քո ստեղնաշարին: Այն մատնում է համակարգչի առաջ անցկացրած քո ճաշկերույթնե՞րը: Այս լվացվող ստեղնաշարն իսկը քեզ համար է:  Այն ամբողջովին անջրաթափանց է:
Վիրտուալ լազերային ստեղնաշար
Այս սարքը քո սեղանին կպատկերի լազերային ստեղնաշար և ուշադիր կհետևի քո մատերի շարժումներին: Այն պատրաստված է  օպտիկական ճանաչողության տեխնոլոգիայով: Լազերային ստեղնաշարը նույնիսկ կարողանում է կոճակների սեղմման ձայներ արձակել, ինչն ամբողջովին ստեղծում է շոշափելի ստեղնաշարի պատրանք:
Ոսկե ստեղնաշար

Այս ստեղնաշարը պատրաստել է Wazakura Koubou ընկերությունը:  Թեև այն թանկ է թվում, բայց արժի ընդամենը 28.875 իեն` 271 դոլար:
Ծալվող ստեղնաշար
Այս ստեղնաշարը ոչ միայն անջրաթափանց է, այլ նաև շատ ճկուն է: Այն կարելի է ծալել և հարմար տեղավորել գրպանում: Ստեղնաշարի կոճակները նաև լուսավորվում են տեքստ մուտքագրելիս:
Թուղթ ու գրի՜չ… մի հատ թուղթ տվեք
Համակարգչի առաջ, հավանաբար, Դուք էլ եք կարիք ունեցել արագ որևէ նշում անելու հին ավանդական թուղթ ու գրիչով: Երկար փնտրել պետք չէ, այս ստեղնաշարի ներսում կա ամեն ինչ` թուղթ գրիչ, մատիտ, ռետին, նույնիսկ մկրատ:
Դաստակաստեղնաշար
L3 Systems-ը թողարկել է դաստակին ամրացվող ստեղնաշար, որն աշխատում է նույնիսկ անձրևի տակ:
Ծիածանային ստեղնաշար
Այս ուրախ ու պոզիտիվ ստեղնաշարը թույլ է տալիս ընտրել կոճակների գույնն ու չձանձրանալ համակարգչի առաջ:
Սփռոց -ստեղնաշար
Այս ստեղնաշարը թույլ կտա հանգիստ սրճել և ինչու չէ ճաշել համակարգչի առաջ, քանի որ անջրաթափանց է:
Հավաքովի ստեղնաշար
Կլոր ստեղնաշար
Այս ստեղնաշարը պատրաստվել է Wolf King-ի կողմից և ներկայացվել է առաջին անգամ 2007թ.  Computex համակարգչային ցուցահանդեսին:


Վերցված է www.itsocial.pcnews.am

No comments:

Post a Comment