Friday, January 28, 2011


3 ծրագրիկ, առանց որոնց թքել եք



Ձեր համակարգչում լիքըաղբ կա ու այդ աղբըաղբամանի մեջ չի։ Այն ամեն տեղ է ու խանգարում է, որ համակարգիչը նորմալ աշխատի։ Դա վիրուս չի, որ մաքրեք անտիվիրուսով, բայց կարող է ոչ պակաս անհանգստություն պատճառել։ Երբ կկարդաք այս պոստը ու կփակեքբրոուզերըաղբը ավելի կշատանա։ Ի վերջո ձեր համակարգչում ավելի շատ աղբ կլինի, քան պետքական ֆայլեր։ Եվ եթե դա ձեզ դուր չի գալիս, կարող եք օգտագործել այն 3 փոքրիկ ծրագրերը, որոնց մասին հիմա կպատմեմ…
CCleaner – մաքրում է IE, FireFox, Chrome, Opera և Safari բրոուզերների և Windows-ի և մի քանի այլ ծրագրերի աշխատանքից հետո մնացած ֆայլերը (եթե չգիտեք, բոլոր բացած էջերը, նկարները, բեռնած ֆայլերը, դիտած հոլովակները մնում են համակարգչի հիշողության մեջ), նաև գտնում է համակարգչի աշխատանքի ընթացքում առաջացած փոքրիկ սխալները և ուղղում դրանք։ Ձրի է ու պրիմիտիվ… հաստատ գլուխ կհանեք ու երևի կարիք չկա, որ մանրամասն բացատրեմ։ Ես, օրինակ, ամեն օր մաքրում եմ իմ համակարգիչը (կարող եք ավտոմատ ռեժիմի վրա դնել)։
Auslogics Disk Defrag– ասենք պատկերացրեք գրադարակ, որի սկզբում մի քանի գիրք է դրված, մի քանի գիրք մեջտեղը պառկած վիճակում, մի քանի գիրք էլ շարքի վերջում… լավ չի, չէ՞։ Եթե չեք ուզում, որ նույն վիճակում լինի ձեր համակարգիչը, ապա կարող եք պարզապես պարբերաբար միացնել սա և դասավորել «գրադարակը»։ Ուղղկի բացում եք ծրագիրը, ընտրում եք այն դիսկը, որը ցանկանում եք դզել-փչել, սեղմում եք ստարտը ու վերջ…
Revo Uninstaller – եթե որևէ ծրագիր եք ջնջում համակարգչից, այն իր հետևից լի՜քը ֆայլեր է թողնում էնտեղ, որտեղ դուք չեք տեսնում (եթե փորձել եք ինչ-որ 1 ժամ անվճար տրամադրվող խաղ երկրորդ անգամ քաշել ու նորից 1 ժամ խաղալ, նկատած կլինեք, որ համակարգիչը ջոկեց, որ դուք արդեն սպառել եք ձեր մեկ ժամը ու տենց մեր մեկը երկուս չի լինում)։ Եթե ծրագրերը համակարգչից հեռացնեք այս ծրագրի միջոցով այդ ֆայլերը չեն մնա։ Ուղղակի բացում եք Ռեվոն, ընտրում ծրագիրը և սեղմում «uninstall», հետո ստանում եք ծրագրի հետ կապված ֆայլերի ցուցակը, դնում եք ծտերը, որտեղ կուզեք ու անխղճորեն ջնջում եք նաև դրանք։ Բացի դրանից Ռեվոն էլի լիքը բան է կարողանում անել, բայց էդ կինոն մեր ալիքով ցույց չեն տալիս:


No comments:

Post a Comment