Friday, January 28, 2011


Ադամանդե iPhone 4 , որը կարժենա 8 մլն դոլար









Դիզայներ Սթյուարթ Հյուզը ներկայացրել է իր հերթական ոսկերչական գլուխգործոցը: Բրիտանացի ոսկերիչը պատրաստել էադամանդե քարերով iPhone 4, որն արժի 8 միլիոն դոլար:
Այս հեռախոսը պատրաստված է մոտ 500 ադամանդներից, որոնց ընդհանուր քաշը կազմում է ավելի քան 100 կարատ: Դրանցից 53-ը օգտագործվել են լոգոտիպի հատվածում: Հեռախոսն ամբողջությամբ պատված է վարդագույն ոսկով:

Էկրանի միակ կոճակը պատված է պլատինով, իսկ մեջտեղում 7.4 կարատանոց խոշոր վարդագույն ադամանդ է: Հեռախոսի հետ կտվի նաև 8 կարատանոց ադամանդ, որով հնարավոր է անհրաժեշտության դեպքում փոխարինել վարդագույն քարը:

iPhone 4 Diamond Rose-ից պատրաստվել է դեռևս երկու օրինակ: Mashable-ի փոխանցմամբ` թանկարժեք հեռախոսները պատվիրել է ավստրալացի մի բիզնեսմեն:

















No comments:

Post a Comment