“Պահանջվում է միլիոնատեր”
արդեն իսկ ներկայացրել է միլիարդատերերով, անհաջողակներով, սրտակերներով, գեղեցկուհիներով, հաշվենկատ ընտրությամբ եւ անկեղծ սիրով համեմված ռոմանտիկ կատակերգության մանրամասները: “Մի մեծ ազատ դաշտ կա ու մարդկանց կողմից գեղեցիկ, բարի, ռոմանտիկ ֆիլմեր նայելու պահանջ: Հայերը բացասական, ագրեսիվ բաներից հոգնել են”,- ասաց ֆիլմի ռեժիսոր Դավիթ Բաբախանյանը եւ հավելեց. “Կխոսեն` ամերիկյան կատակերգություններից ենք կրկնօրինակել, եթե լավն ենք կրկնօրինակում, ինձ թվում է` դրա մեջ վատ բան չկա”:
Դերասանուհի Անի Երանյանը
Ֆիլմը Երեւանին պակասող վառ գույն է”. Ռուբեն Ջաղինյան
“Պահանջվում է միլիոնատեր”-ը ներկայացնում է “Շարմ Հոլդինգը”: Ֆիլմի սցենարի համահեղինակ ու պրոդյուսեր Ռուբեն Ջաղինյանը նշեց` ռոմանտիկ կատակերգության ռուսաստանյան պրեմիերան կկայանա դեկտեմբերի 15-ին Մոսկվայում, այնուհետեւ Լոս-Անջելեսում եւ եվրոպական մի քանի երկրներում. “Նման ֆիլմեր, իհարկե, տարբեր պետություններում նկարահանվում են, այդ առումով նորություն չենք արել, բայց այն Երեւանին պակասող վառ գույն է մտցրել. բարի սիրո պատմություն է, որը շատ հաճախ չես տեսնի: Մարդիկ գալու են կինո ոչ միայն զվարճանալու, այլ բարին տանելու: Դա շատ կարեւոր է, չէ որ իրենք մյուս առավոտյան քայլելու են մեր քաղաքի փողոցներով”: Ռուբեն Ջաղինյանի խոսքերով` պրեմիերային նախորդող երկու օրերի տոմսերը սպառվել են. “Առաջին մի քանի օրը կարող է այդպես լինել, որովհետեւ գովազդվել է, հայտնի մարդիկ են նկարահանվել, ավելի պրոդյուսերական պատասխան եմ փորձում տալ, բայց ամենակարեւորը այն է` ինչպես կլինի մեկ շաբաթից, որովհետեւ մարդիկ նայելու են, գնան, պատմեն, այդ ժամանակ վերջնական պարզ կլինի` ինչքանով է հաջողված նախագիծը”:
Ֆիլմի սցենարի համահեղինակ ու պրոդյուսեր Ռուբեն Ջաղինյանը
Հովոն իր խաղից գոհ չէ:)
Հովհաննես Ազոյանը չի կարծում` “միլիոնատեր” դառնալուց հետո իր կարիերայում լուրջ փոփոխություններ կլինեն. “Հայաստանում լուրջ փոփոխություններ որպես կանոն չեն լինում:): Կարծում եմ` այդքան լավ չեմ խաղացել այս ֆիլմում, որ լուրջ փոփոխություններ լինեն, կարող էի ավելի լավ ներկայանալ: Եթե իմ տեղը ավելի պրոֆեսիոնալ դերասան լիներ, էլ ավելի լավ ֆիլմ կստացվեր: Դժվար դեր էր` ծաղկավաճառից կերպարանափոխվում էի միլիարդատիրոջ”: Հումորիստ, դերասանը կարծում է` “Պահանջվում է միլիոնատեր”-ը Հայաստանում լավ կատակերգություններ նկարահանելու հիմնաքարն է. “Սա այն ֆիլմը չի, որով հայերը պետք է հպարտանան. ստացված կոմեդիա է, բայց ընդամենը լավ հիմնաքար է: Իննսունականներից հետո այս ժանրին մոտ միայն “Մեր բակ”-ն է նկարահանվել, կատակերգություններ նկարահանելու փորձ չունենք”:
Հովհաննես Ազոյանը չի կարծում` “միլիոնատեր” դառնալուց հետո իր կարիերայում լուրջ փոփոխություններ կլինեն. “Հայաստանում լուրջ փոփոխություններ որպես կանոն չեն լինում:): Կարծում եմ` այդքան լավ չեմ խաղացել այս ֆիլմում, որ լուրջ փոփոխություններ լինեն, կարող էի ավելի լավ ներկայանալ: Եթե իմ տեղը ավելի պրոֆեսիոնալ դերասան լիներ, էլ ավելի լավ ֆիլմ կստացվեր: Դժվար դեր էր` ծաղկավաճառից կերպարանափոխվում էի միլիարդատիրոջ”: Հումորիստ, դերասանը կարծում է` “Պահանջվում է միլիոնատեր”-ը Հայաստանում լավ կատակերգություններ նկարահանելու հիմնաքարն է. “Սա այն ֆիլմը չի, որով հայերը պետք է հպարտանան. ստացված կոմեդիա է, բայց ընդամենը լավ հիմնաքար է: Իննսունականներից հետո այս ժանրին մոտ միայն “Մեր բակ”-ն է նկարահանվել, կատակերգություններ նկարահանելու փորձ չունենք”:
Հովհաննես Ազոյանը չի կարծում` “միլիոնատեր” դառնալուց հետո իր կարիերայում լուրջ փոփոխություններ կլինեն
Միշոյին դուր է եկել 
Կերպարանափոխված Միշո տեսնելիս մարդկանց ապշած վիճակը ռեփերին դուր է գալիս. “Չէին պատկերացնում ինձ այլ կերպարում, ու ինձ թվում է` խաղս ստացվել է: Այս պայմաններում նման պոզիտիվ ֆիլմ նկարահանելը հեշտ չէ, որպես թեթեւ ֆիլմ մարդկանց դուր էկավ, ամենաճիշտը դա է”:
Համասեռատու. Պոնչոյի հորինած նոր բառը 
“Պահանջվում է միլիոնատեր”-ի Էպիզոդիկ դերում հանդես է գալիս Վահագն Սիմոնյանը: Պոնչոն տաքսիի վարորդի իր կերպարին նշանակություն չի տալիս ֆիլմում, իր խոսքերով` “պարզապես նկարվել է”, մեկ էլ իր շնորհիվ հայերի լեքսիկոն հնարավոր է նոր բառ մտնի:). “Սցենարում համասեռամոլ էր գրված, իսկ մարդ պետք է հղի լինի հումորով, որ պահը գա, այն ծնվի: Այդպես համասեռատուն ծնվեց. իմպրովիզացիա է, ես չեմ հորինում:)”:
Ռոմանտիկ կատակերգության սաունդտրեկի հեղինակն ու կատարողը Միշոն է
Դեպի փայլն ու փողը վազող աղջիկները 
Մարիի դերում հանդես եկող Անի Պետրոսյանի համար ռոմանտիկ կատակերգությունը գեղարվեստական ֆիլմում նկարահանվելու երկրորդ փորձն է. “Չորս աղջիկ կա, որոնցից մեկն եմ. բացասական, դեպի փայլը վազող կերպարում եմ: Արեւիկը` ֆիլմում հարազատ քույրս, ռոմանտիկ, բարի աղջիկ է, ով իսկապես սիրում է գլխավոր հերոսին, չնայած` հեչ սիրելու բան չի, թե ինչու է սիրում, չեմ հասկանում:)”:
Սերը կարեւորողներ էլ կան
“Աննա” սերիալից հայտնի Անի Երանյանը նշում է` ֆիլմում նկարահանվելը լրիվ այլ հաճույք է: “Առաջին փորձս էր: Արեւիկն եմ` Հովոյի սիրած աղջիկը, ով նրան սիրել է իր հոգու, շարժուձեւի, պահվածքի համար, փողի հետեւից չի ընկել: Կերպարս սիրով ամուսնանալն է կարեւորում: Չնայած` ամեն ինչով ապահովված աղջիկ է, իր համար ավելի լավ է, որ ինքը աշխատի, ստեղծի”:
Արմեն Գալյանը, Կարինա Դանիելյանն ու Մհեր Բաղդասարյանը ֆիլմի պրեմիերային
Մատչելի հումոր, թեթեւ ֆիլմ
“Պահանջվում է միլիոնատեր”-ի պրեմիերային ներկա էին Ինգա եւ Անուշ Արշակյանները, Հրանտ Թոխատյանը, Սերժոն եւ շատ այլ հայտնի անձինք:
Ռեժիսոր Սուրեն Թադեւոսյանը կարծում է` Դավիթ Բաբախանյանի հաջորդ կատակերգությունը շատ ավելի ուժեղ կլինի. “Դժվար է ֆիլմի մասին կարծիք ասել, մանավանդ, որ ընկերդ է ռեժիսորը: Բայց, իրոք, ինձ դուր է եկել, որովհետեւ շատ դժվար է կոմեդիա նկարահանել, ամենադժվար ժանրերից մեկն է: Ամերիկյանին նմանեցված ֆիլմ չէ, կինեմատոգրաֆիայում ընդունված ոճ է, բայց քանի որ այստեղ սովետական դպրոցն է եղել, կոմեդիայի ժանրը լրիվ այլ ուղղություն ունի: Սա ուղղակի նորություն է Հայաստանում, մենք չենք հնարել, չենք էլ ուզում ամերիկացիներին նմանվել, ուղղակի ցանկացած ժանրում ամերիկացիները առաջ են, բացի հեղինակային կինոյից”:
Ռեժիսոր Սուրեն Թադեւոսյանը կարծում է` Դավիթ Բաբախանյանի հաջորդ կատակերգությունը շատ ավելի ուժեղ կլինի. “Դժվար է ֆիլմի մասին կարծիք ասել, մանավանդ, որ ընկերդ է ռեժիսորը: Բայց, իրոք, ինձ դուր է եկել, որովհետեւ շատ դժվար է կոմեդիա նկարահանել, ամենադժվար ժանրերից մեկն է: Ամերիկյանին նմանեցված ֆիլմ չէ, կինեմատոգրաֆիայում ընդունված ոճ է, բայց քանի որ այստեղ սովետական դպրոցն է եղել, կոմեդիայի ժանրը լրիվ այլ ուղղություն ունի: Սա ուղղակի նորություն է Հայաստանում, մենք չենք հնարել, չենք էլ ուզում ամերիկացիներին նմանվել, ուղղակի ցանկացած ժանրում ամերիկացիները առաջ են, բացի հեղինակային կինոյից”:
Ինգա Արշակյանն էլ է տպավորված. “Դրական, տոնական, հիանալի ֆիլմ է: Ուրախ եմ, որ Հայաստանում եւս նման ֆիլմ լույս տեսավ: Կարծում եմ` մեծ էկրան դուրս կգա, ու համոզված եմ` կսիրվի հանդիսատեսի կողմից: Մատչելի հումոր է”:
“Պահանջվում է միլիոնատեր” ֆիլմի պրեմիերային կինոթատրոնի ճեմասրահը կարմիր վարդերով էր ձեւավորված, հատակին վարդերի թերթիկներ էին ու, բնականաբար, հնչում էր ռոմանտիկ կատակերգության սաունդտրեկը, որի հեղինակն ու կատարողը Միշոն է:
Swatch, Adidas, Puma, Google..ի անհավանական պատմությունները
Նոր ընկերությունների ստեղծման սկզբում բազմաթիվ հետաքրքիր դեպքեր են պատահում: Մասնավորապես, անվան ընտրության և ընկերության հիմնադրման սկզբնական փուլում: Միայն հետո է, որ մեր լսողությունը սովորում է այդ անվանումներին ու դրանք դառնում են յուրաքանչյուրիս առօրեայի մի մասը ու միանգամից ասոցացվում այս կամ այն ապրանքի ու տեսականու հետ: Եվ այսպես համաշխարհային բրենդների անվանումների և ոչ միայն… հետաքրքիր պատմություններ:
Գիտեիք, որ սպորտային հագուստի ու կոշիկների ամենահայտնի բրենդներ Puma-ն և Adidas-ը ի սկզբանե եղել են մեկ ընկերություն: Ավելին, նրանք պատկանել են երկու հարազատ եղբայրների, որոնք դրանց արտադրությունը սկսել են 1920 թվականին: Gebruder Dassler Schuhfabric այսպես էր կոչվում արտադրող ընկերությունը: Երկու Եղբայրները` Ադոլֆ և Ռուդոլֆ Դասսլերները, համերաշխ աշխատեցին մինչև 1936 թվականը, երբ օլիմպիական խաղերի ժամանակ մարզիկներից մեկը միանգամից 4 ոսկե մեդալ ստացավ` հագնելով նրանց արտադրության բոթասները:
Թե ինչպես «չկպցնել» աղջիկներին
Թվային տեխնոլոգիաների զարգացման դարում բոլորս ենք ինտերնետային հերոսներ: Վիրտուալ իրականության մեջ ամեն մեկս ընտրել ենք մի կերպար ու ակտիվ հանդես ենք գալիս այդ կերպարի ներքո: Ոմանց դա հաջողվում է, ոմանք էլ իրենց խղճուկ փորձերով միայն ծաղր ու ծանակի են արժանանում:

Կարդալ մանրամասն
Չգործածվող հայերեն բառեր ու ծիծաղելի թարգմանություններ…
Ձեր ուշադրությանն եմ ներկայացնում բառեր,որոնք թարգմանվել են հայերեն:Մի մասի հայերեն թարգմանությունները անծանոթ կլինեն,իսկ մյուս մասինը`պարզապես ծիծաղելի: Նայում ենք…

Պլասկակուպցի-տափաշուրթ
շամպայն-փրփրագմփիչ
պռառեխ-գրգռաճեղք
մակարոն-երկարակլորախմորածակ
ջենտլմեն-օրիորդապնդիչ
սվեռլո-գայլիկոն
ջազ-պղնձաժխոր
պլենդուզ-1.հատակապատաճեղքափայտ,2.հատակապատաճեղքային տափակափայտ,3.շրիշակ
սավոկ-գոգաթիակ
տրոլեյբուս-ինքնապոզասայլակ
ռաժոկ-կրկնահարթամռթաբրդիչ
ավտոբուս- հանրակառք
տրակտոր- ինքնաբրդբրդիչ
վանիլին-բնականին նույնական անուշահոտ նյութ
պրոթեզ – դընանդամ
կոտլետ – խոփարկված համեմունքներով մամլուկ
Բադրիջանի զակատ-սմբուկի մայրամուտ
ունիտազ-կոնքաթաս
ակվարիում-ձկնարան
սինուս-ծոփք
տրամվայ-քարշակ
ֆրակ – պոչազգեստ
Ֆունկցիայի գրաֆիկ – առույթի գծարք
մանիկյուր-եղունգաներկ
մոդեմ-եղանակիչ
սուրմա-ծարիր
պենոպլաստ-փրփրաթիթեղ
Ըստ գիտնականների` շաբաթվա ամենածանր օրը չորեքշաբթին է
ԱՄՆ-ի Վերմոնտ նահանգի համալսարաններից մեկի գիտնակնները հերքել են տարածված կարծիքը,որ շաբաթվա ամենածանր օրը երկուշաբթին է:
Լայնածավալ ուսումնասիրությունների միջոցով գիտնականները պարզել են,
որ ժամանակակից մարդու համար շաբաթվա ընթացքում ամենածանր,ստրեսային և հոգնեցուցիչ օրը
չորեքշաբթին է:
Գիտահետազոտական աշխատանքների ղեկավար Պիտեր Դոդդսը ասել է, որ երկուշաբթի օրը մարդկանց մոտ դեռ թարմ են հանգստյան օրերի տպավորությունները և հուշերը, մինչդեռ չորեքշաբթին շաբաթվա կեսն է և գրեթե զուրկ է դրական էմոցիաներից: Այս օրը մարդիկ հասկանում են, որ հանգստյան օրերն արդեն անցյալում են, իսկ առաջիկա հանգստյան օրերին էլ դեռ շատ կա:
Գիտնականները, ինչպես հաղորդում է «ИТАР-ТАСС»-ը, նման եզրակացություն կատարել են 4 տարի շարունակ ուսումնասիրելով ինտերնետի սոցիալական ցանցերում հայտնված 2,4 միլիոն հաղորդագրություններ:
Նրանք ըստ այդ շաբաթվա օրերի ռեյտինգային ցուցակ են կազմել· շաբաթվա ամենաուրախ օրը համարվում է կիրակին, երկուշաբթին այդ ցուցակում զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը:
Հայկական զվարճալի անուններ ու ազգանուններ
Կարդալ մանրամասն
Ստեղնաշար սմայլերի համար
Եթե դուք սիրում եք սմայլեր,ապա այս փոքրիկ ստեղնաշարը ձեզ կհետաքրքրի:Նորույթը,Bajca անունով, միանում է համակարգչին USB-port-ով:Նոր աքսեսուարը համատեղելի է տարբեր օպերացիոն համակարգերի հետ և օժանդակվում է տարբեր ծրագրերի կողմից`ներառյալ skype, icq, qip և այլն:Այս սարքի արժողությունը 30 եվրոյից քիչ պակաս է:
Կարդալ մանրամասն
1.2










This comment has been removed by a blog administrator.
ReplyDelete