Sunday, January 23, 2011

Մարիաննա 
Հովհաննիսյան








Երգչուհին 2011-ին չի ամուսնանա. “Ջիպ” ձեռք կբերի :)
Տարեմուտը գրեթե միշտ Ծաղկաձորում դիմավորող Մարիաննա Հովհաննիսյանը 2011-ին բարեւ է ասել երեւանյան, հայրական տանը:): “Այս տարի Նոր տարվա գիշերը ոչ մի արտառոց բան չկատարվեց ինձ հետ, բայց մթնոլորտը ստիպեց, որ երազեմ ու հավատամ հրաշքներին”,- ասաց երգչուհին ու հավելեց, որ տոնական օրերին ռեստորաններ այցելելը “այդքան էլ իրենը չէ:)”:
          2011-ից երգչուհին շատ ակնկալիքներ ունի

Մարիաննա Հովհաննիսյանը կարծում է` Նոր տարուց երբեք չի հոգնի. “Բայց նաեւ սիրում եմ փախչել ամանորյա թոհուբոհից”: Երգչուհին առատ ձյան սիրահար է. “Մեկ-մեկ էլ ուտում եմ իջնող փաթիլները:)”:
Տոնածառը մայրիկի հետ է զարդարել, տոնական սեղանի պատրաստությանը եւս մասնակցություն է ունեցել:): “Ես ու մայրս մինչեւ ժամը 11:30 գործերով էինք  զբաղված. բլինչիկ էլ եմ փաթաթել:): Գիտեմ` ինձ դժվար է պատկերացնել նման դերում, բայց ասում են` ստացվում է”,- նշեց երգչուհին:
           Մարիաննան այս տարի ամուսնանալու մտադրություն չունի

Մարիաննան ու լողազգեստով Ձմեռ պապը:)
Մարիաննա Հովհաննիսյանը Bravo.am-ին ասաց` 2012-ը, հավանաբար, եվրոպական որեւէ քաղաքում կդիմավորի. “Նոր տարին պետք է սառը երկրում նշել: Էլ ի՟նչ Ամանոր, եթե լողաս ու արեւային լոգանք ընդունես: Լողազգեստով Ձմեռ պապը միայն կպակասի:)”:
2011-ին երգչուհին, նախ, առողջություն է ուզում. “Իսկ հետո արդեն շաաաատ-շատ բաներ եմ ակնկալում, բայց չեմ սիրում իմ ցանկությունները բարձրաձայնել: Ասում են` այդ դեպքում չեն իրականանում”:
                 Երգչուհին 2011-ին չի ամուսնանա. “Ջիպ” ձեռք կբերի :)
Մարիաննան  ասաց` այս տարի ամուսնանալու մտադրություն չունի. “Ճիշտ է, ասում են` անհնարին ոչինչ չկա, բայց ինձ համար դա ռեալ չէ”: Փոխարենը շատ ռեալ է ավտոմեքենա ունենալը. “Շատ հնարավոր է ձեռք բերեմ, ուզում եմ ինչ-որ չափով էլ իմ ուժերով լինի: Մեքենայամոլ չեմ, բայց “ջիպից” չեմ հրաժարվի. փոքր մեքենաներ չեմ սիրում”:
Երգչուհուց նոր ձայնասկավառակ սպասեք. “Այժմ հենց CD-ի վրա եմ աշխատում: Մի քիչ ձգձգվում է, քանի որ 15 գուցե ավել երգ պարունակի: Գործի մեծ մասն արդեն արված է”: Նոր տեսահոլովակը եւս չի ուշանա:):

տարածել   

No comments:

Post a Comment