Sunday, January 23, 2011


Սիրուշո

Մայրիկի հետ երգչուհու դուետը տեսահոլովակ կունենա
“Օրոր”-ը Սիրուշոյի եւ Սյուզան Մարգարյանի դուետի անվանումն է: Երգչուհին ու մայրը երկար ժամանակ է` նոր զուգերգով հանդես չէին եկել: Երգի խոսքերը գրել է Ավետ Բարսեղյանը, երաժշտության հեղինակը հենց Սիրուշոն է:

Երգչուհին ու մայրը երկար ժամանակ է` նոր զուգերգով հանդես չէին եկել
“Օրոր”-ի տեսահոլովակը նկարահանման փուլում է: Ռեժիսորը Ժոռ Մելոյանն է, ով երգչուհու արդեն իսկ երեք տեսահոլովակի հեղինակն է:  հետեւել  է “Արամ Խաչատրյան” համերգասրահում տեղի ունեցած նկարահանումներին, որը “Օրոր”-ի վերջնական արդյունքի ընդամենը մի հատվածն է լինելու: Մեծամասշտաբ նկարահանումներ են նախատեսվում. տեսահոլովակը բազմաթիվ վայրերում է նկարահանվելու, լինելու է գործողությունների տրամաբանական ընթացք:

Երգչուհի Սիրուշոն
Ի դեպ, տեսահոլովակում մասսայական տեսարաններ էլ կան, որոնցից մեկում Սիրուշոն ստորագրություն է բաժանում: Տվյալ տեսարանը նկարահանումների առումով բեմադրված էր, բայց նաեւ մեծ ուրախություն էր երկրպագուների համար:):

տարածել       

No comments:

Post a Comment