Sunday, January 23, 2011

Սիլվա Հակոբյանի “Խաչիկ, Վաչիկը”





Տեսահոլովակի պրեմիերան` երգչուհու 21-ամյակին
Հոկտեմբերի 23-ին Սիլվա Հակոբյանը դառնում է 21 տարեկան: Երգչուհին իր տարեդարձին “Խաչիկ, Վաչիկ” երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակն  է նվիրում երկրպագուներին:
“Խաչիկ, Վաչիկ”-ի խոսքերի եւ երաժշտության հեղինակը Սիլվայի քույրն է` Մանե  Հակոբյանը, գործիքավորումը կատարել է եղբայրը` Էդգարը: Տեսահոլովակի ռեժիսորն է Կարեն Ստեփանյանը: Նկարահանումները տեղի են ունեցել Սիլվա Հակոբյանի ծննդավայրում` Վայոց Ձոր մարզի Ազատեք գյուղում:
Սիլվա Հակոբյանը Bravo.am-ի ֆոտոշարքում
Սիլվա Հակոբյանը Bravo.am-ի ֆոտոշարքում
“Ուրախ երգ է: Տեսահոլովակն էլ ավելի հումորային է: Ես գյուղում եմ ապրում, ամուսինս խոպան է գնում, Խաչիկը, Վաչիկը, Հրաչիկը, Քաջիկը հետեւիցս են ընկել, բայց “ոչ են, ոչ են, ոչ են, ոչ են, դու ես իմ սրտի թիքյան”: 6/8 ոճում նախորդ երգերիցս  տարբերվում է նրանով, որ օգտագործված է Վայքի բարբառը: Կարենի հետ շատ հաճելի է աշխատելը. երկրորդ անգամ է ինձ համար տեսահոլովակ նկարահանում: 6 ժամ են տեւել նկարահանումները”,-  Bravo.am-ին պատմեց Սիլվա Հակոբյանը:
Տեսահոլովակում հանդես են եկել Երեւանի կամերային թատրոնի դերասաններ Անդոն ու Ռաֆոն, Սիլվայի պապը, տատը եւ այլ բարեկամներ: “Շատ ուրախ անցան  նկարահանումները: Եթե մի տեղ Անդոն ու Ռաֆոն կան, զավեշտն անպակաս է: Գյուղական կոլորիտն ամբողջովին օգտագործել ենք` կովեր, էշեր: Խաչիկի դերում Ռաֆոն է, Անդոն ամուսինս է, որ խոպան է գնում: Իմ ու Անդոյի հնդկական կինոն է շատ զվարճալի… Վերջում ես գնում եմ իր մոտ խոպան”,- ասաց Սիլվան:
Գուչոն  ճանկռել էր տիրուհուն, բայց Սիլվան միեւնույնն է շատ է սիրում իր շնիկին
Գուչոն ճանկռել էր տիրուհուն, բայց Սիլվան միեւնույնն է շատ է սիրում իր շնիկին
Սիլվայի շնիկը` Գուչոն էլ է նկարահանվել տեսահոլովակում: “Ամուսնուս շան դերում է: Ես մկնիկ էլ ունեմ` Զուզուն, որ 2 տարի է` մեզ հետ է: Անցյալ տարի ծննդյանս օրը Արսեն Գրիգորյանն էլ Գիգի անունով թութակ նվիրեց, բայց Գիգին սատկեց, շատ ծանր տարա: Հաջորդ թութակիս էլ Գիգի անվանեցինք”,- ասաց Սիլվա Հակոբյանը:
“Սիլոյի պարը”
Սիլվա Հակոբյանի հաջորդ տեսահոլովակը կնկարահանվի “Սիլոյի պարը” երգի հիման վրա: Սիլվային հոգնեցնում է քաղաքի միապաղաղությունը, նույնությունը, եւ նա որոշում  է հնարել մի պար, որ կցրի լարվածությունը, եւ բոլորը կպարեն իր հետ:
Սիլվայի թութակը` Գիգին
Սիլվայի թութակը` Գիգին
“R&B ոճում է: Մշակված է հատուկ պար` Սիլոյի պարը: Արթուր Մարատովիչի մոտ եմ պարի հաճախում: Շատ հեշտ պար է, կարծում եմ, կպարեն եւ մեծահասակները, եւ փոքրերը. շարժում ենք ոտքերը, հետո կոնքերը, հետո ձեռքերը, ծափ-ծափ-ծափ… Տեսահոլովակը դարձյալ Կարեն Ստեփանյանն է նկարահանելու: Էլ չասեմ, որ երգը քույրս է գրել, եղբայրս էլ գործիքավորել է”,- նշեց Սիլվան:
Ի դեպ, Սիլվա Հակոբյանը ծննդյան տարեդարձը այս տարի նշելու է Ռուսաստանում: Նոյեմբերին էլ Ռազմիկ Ամյանի եւ Հայկոյի հետ համերգներով նորից կմեկնի  Ռուսաստան: “Մի տարի էլ ծննդյանս օրը Երեւանում մենահամերգով կնշեմ: Արդեն կենդանի նվագախումբ ունեմ”,- ասաց երգչուհին:

տարածել  

No comments:

Post a Comment