ՄՏԱԾԻՐ, նախքան ինտերնետ մտնելը

Շատերս ենք երբևէ մտածել, որ ինտերնետը մեզանից չափազանց շատ ժամանակ է խլում, կտրում իրական կյանքից ու «ստիպում» անօգուտ գործերով զբաղվել։ Բազմիցս ինքներս մեզ խոսք ենք տվել ավելի քիչ ժամանակ անցկացնել օն-լայն, դադարել անիմաստ շփումներին զոհ տալ այն ժամանակը, որը կարող ենք ընթերցանության կամ աշխատանքի վրա ծախսել։ Սակայն, միևնույն է, նորից վերադարձել ենք սովորություն դարձած Одноклассник-ներին ու FaceBook-ին, շարունակելով անիմաստ ժամանակ վատնել։
Եթե դուք նման իրավիճակում եք ու փնտրում եք ինտերնետից հրաժարվել օգնող «ուժ», ապա «Интернет достал» կայքը կարող է ծառայել որպես այդպիսին։ Բավական է դարձնել այդ կայքը մեկնարկային էջ և ամեն անգամ բրոուզերը միացնելիս կստանաք զգուշացում.

Ու ժամանակ կունենաք խորհել՝ իսկապես անհրաժեշտ է ձեր մուտքն ինտերնետ, թե դա պարապության հերթական հետևանքն է։ Եթե գործը լուրջ է, կարող եք սեղմել կարմիր կոճակը և ստանալ ձեր սիրելի կայքերի ցանկը ու մուտք գործել ցանկացած էջ մկնիկի մեկ սեղմումով ։ Իսկ եթե դուք մտնելու եք, որպեսզի դառնաք չաթերի, like-երի ու քոմենթների զոհը, ապա ավելի լավ է սեղմեք սև կոճակը:

No comments:
Post a Comment