Friday, January 28, 2011


Ինչպե՞ս սովորել արագ տեքստեր հավաքել



Յուրաքանչյուրն, ով իր առջև նպատակ է դրել սովորել արագ հավաքել ստեղնաշարի վրա, գոնե մեկ անգամ google-ում փնտրել է համապատասխան ուսուցողական ծրագիր։ Ու յուրաքանչյուր որոնող, երևի թե, գտել է մեր ազգակից Վլադիմիր Շախիջանյանի «Соло на клавиатуре» ծրագիրը։ Դրա հին տարբերակները կարելի է անվճար բեռնել ծրագրեր առաջարկող կայքերից, սակայն նոր տարբերակներն անվճար գտնել հազիվ թե մեկին հաջողվի։ Ամենայն հավանականությամբ ուսուցման կուրսը կմնա կիսատ և ձեզ կառաջարկվի գումար փոխանցել որևէ հաշվի։ Բայց եթե դուք ունեք մշտական ինտերնետ և սովորելու մեծ ցանկություն, արդեն կարող եք օգտվել «Սոլոյի» օն-լայն տարբերակից։
Nabiraem.ru կայքը առաջարկում է գրեթե նույնն, ինչ իրական «Սոլոն»։ Էլի նույն վարժությունների կոմպլեքսը, որը անցնելով կսովորեք տասը մատով, առանց ստեղնաշարին նայելու տեքստեր հավաքել։ Կայքում կարելի է ստեղծել թե անվճար ըքաունթներ, թե վճարովի։ Անվճար ըքաունթի հնարավությունները, բնականաբար, սահմանափակ են՝ օրեկան կարելի է անցնել 3 վարժությունից ոչ ավելի։ Այդպիսով կուրսը բավականին երկար կտևի  Ավելի արագ սովորելու համար ձեզ կառաջարկվի մեկ շաբաթով, մեկ ամսով կամ երեք ամսով ձեռք բերել վճարովի ըքաունթ և սովորել ինչքան կկամենաք։ Դա ավելի էժան կարժենա, քան «Սոլո» ծրագիրը գնելը… Չգիտեմ, թե որքանով այն ձեզ կօգնի, բայց, կարծես թե, մյուսներին այն օգնում է՝ կայքն արդեն 35000-ից ավել «ուսանող» ունի։
Հ.Գ. 3 տարի առաջ անցել եմ «Սոլո»-ի կուրսը ու շա՜տ գոհ եմ թե արդյունքներից, թե ուսուցման ընթացքից։ «Սոլոն» ոչ միայն օգտակար, այլ նաև բավականին հետաքրքիր էWink


No comments:

Post a Comment