Saturday, January 29, 2011

YouTube-ի զվարճալի փոքրիկները



1. YouTube-ում ամենաշատ դիտված փոքրիկը, որ ծիծաղում է
Արդեն ավելի քան 157 միլիոն մարդ է դիտել այս ուրախ երեխային:Laughing


2.  Փոքրիկ երեխան կծում է իր եղբայր Չարլիի մատը
Հարին ու Չարլին, թերևս, ամենահայտնի եղբայրներն են Youtube-ում: Շարունակում ենք կծել Tongue out

3.Փոքրիկ աղջնակն իր Չուպաչուպսն  է ուզում
2 տարեկան Սոֆիան մտածում է` որտեղ է թաքցրել հայրն իր Չուպաչուպսները: Դրանք սովորաբար սառնարանի վրա են լինում, բայց հիմա չկան Frown. Դե լավ, զանգենք հայրիկի աշխատավայր ու պարզենք:Cool

4. Երեխան չի կարողանում դուրս գալ բազմոցի հեռտևից ու սկսում է «բարկանալ» ծնողների վրա
Ինչպիսի դերասանական տաղանդ ու պաթետիզմ Laughing Իսկ վերջում` «շնորհակալություն ինձ փրկելու համար» Laughing

5. Կիտրոն սիրող փոքրիկը
10 ամսական այս երեխան շա՜տ է սիրում կիտրոն Tongue out

6. Ուշադրություն, քառյակը ծիծաղում է:
Եթե ծիծաղում է մեկ երեխան, դա զվարճալի է, իսկ պատկերացրեք` ինչ է կատարվում չորսի դեպքում:

7.Բալիկը, որ ծիծաղից ընկավ Laughing
Ե՞րբ ես վերջին անգամ այսքան ծիծաղել ու անկողնուց ընկել Laughing


No comments:

Post a Comment