Facebook-ը փորձարկում է ձայնային չաթ (նկարներ)
Facebook սոցցանցը փորձակում է նոր ձայնային ծառայություն: Հաղորդագրություն ուղարկելու, չաթ անելու կոճակների կողքին մի քանի պրոֆիլներում հայտնվել է զանգելու կոճակ («Call»), դիտեք նկարը:
Mashable տեխնոբլոգը գրում է, որ շատ օգտագործողներ նկատել են այս նոր կոճակն ու ուղարկել նկարները խմբագրություն: Սակայն նրանք նշել են, որ կոճակը սեղմելիս ոչինչ չի փոխվել և զանգ չի կատարվել:
2010-ի վերջին Facebook-ի ծրագրեր մշակող Թալ Աթերը սոցցանցի կոդերից մեկում նկատեց «Videochat» տերմինը, որը, թերևս, վիդեչաթի փորձարկումների մասին է վկայում:
Facebook-ն այժմ փորձարկում է նաև հաղորդագրությունների նոր համակարգը, որն արդեն հասանելի է որոշ օգտագործողների համար: Այն իր մեջ է միավորում հաղորդագրությունները, չաթը, SMS-ն ու էլ-փոստը:
Լինելով Google-ի գլխավոր մրցակիցը` սոցցանցը շտապում է լրացնել բոլոր «բացերը»: 2010-ի ամռանը Google-ը գործարկեց նոր ձայնային ծառայություն, որը հնարավորություն է տալիս զանգել հեռախոսահամարներին ու հասանելի է նաև Հայաստանում: Զանգերը դեպի ամերիկյան ու կանադական հեռախոսահամարներ անվճար են հայտարարված ամբողջ 2011-ի ընթացքում:


No comments:
Post a Comment