Ազգությամբ ամերիկացի աղջիկը, ով տառապում է հազվագյուտ և չախտորոշված մի հիվանդությամբ, ողջ մնալու համար ստիպված է յուրաքանչյուր 15 րոպեն մեկ սնվել:
Տեխասցի 21-ամյա Լիզի Վելասքուեզը, ով թեև անորեքսիայով չի տառապում, կշռում է ընդամենը 25 կգ, և նրա մարմնի ճարպը կազմում է ընամենը 0%: Օրեկան 60 անգամ 5000-8000 կալորիականությամբ հարուստ սննունդ ուտելը նրա համար արդեն սովորական է դարձել:
Գենետիկայով զբաղվող փորձագետները չեն կարողացել ախտորոշել նրա հիվանդությունը, և այս դեպքը աշխարհի ողջ բժիշկներին ապշեցրել է: Պարզվում է այս առեղծվածային հիվանդությունը պատճառ է հանդիսանում արագ ծերացմանը և դեմքից և մարմնից ճարպի կորստին: Այս հիվանդությամբ տառապող մարդիկ սովորաբար ունենում են եռանկյունաձև ու ժամանակից շուտ ցերացող դեմքեր:
- Ես ամեն օր քաշս ստուգում եմ և եթե անգամ մեկ ֆունտով այն ավելացած է լինում, իսկապես ուրախությունից տեղս չեմ գտնում: Ուտում եմ գրեթե յուրաքանչյուր 15-20 րոպեն մեկ և իրոք շատ եմ տխրում, երբ մարդիկ, ամեն անգամ տեսնելով ինձ, հարցնում են, թե ես արդյոք անորեքսիայով եմ տառապում: Հավատացեք ինձ, խնդրում եմ, ես այդ հիվանդությամբ չեմ տառապում,- անկեղծանում է Լիզի Վելասքուեզը:
Լիզին ունի մեկ եղբայր` 12-ամյա Քրիսը, և մեկ քույր` 15-ամյա Մարինան, որոնք երկուսն էլ ֆիզիկապես առողջ են:
Չնայած Լիզիի անսովոր տեսքին, նրա ոսկորները, ուղեղը և ներքին օրգանները բավականին նորմալ ձևով են զարգացած: Երկու անգամ աղջիկը մահից մազապուրծ է եղել. մեկ անգամ 16 տարեկանում, երբ կույր աղիքի որդանման հավելվածը պատռվել էր, և մեկ անգամ էլ, երբ նրա արյան բջիջները չէին կաչողացել համապատասխան ձևով բաշխվել: Եվ սա դեռ ամենը չէ. Լիզիի մեկ աչքը այժմ կույր է. երբ նա 4 տարեկան էր, ծնողները նրա մի աչքի գույնի կտրուկ փոփոխություն են նկատում, իսկ այնուհետև հենց այդ գունափոխված աչքը կուրանում է: Արդյոք սա ինչ-որ կերպ կապել նրա հիվանդության հետ, բժիշկներին դեռևս պարզվել չի հաջողվել:







No comments:
Post a Comment