Wednesday, February 9, 2011

2011-ին կմահանա 1,78 միլիոն ֆեյսբուքցի


Entrustet տեխնոբլոգը վերլուծել է Facebook սոցցանցի դեմոգրաֆիական տվյալներն ու պարզել, որ այս տարի ամբողջ աշխարհում «կմահանա» ավելի քան 1 մլն 780 հազ. ֆեյսբուքյան հաշիվ: Վերլուծություն կատարելիս օգտագործվել են նաև ԱՄՆ-ի Հիվանդությունների վերահսկման ու պրոֆիլակտիկայի կենտրոնի տրամադրած մահացության միջին ցուցանիշները:
Entrustet-ը սկզբում պարզել է, որ 2011-ին Facebook-ը կլքեն 408 հազ. ամերիկացիներ, ինչի հիման վրա էլ հաշվել է` թե քանի մահ կգրանցվի 500 միլիոն օգտագործողի դեպքում: Ստացվում է, որ մեկ րոպեում մահանում է երեք ֆեյսբուքցի:


Հետազոտություն իրականացնողները նշում են սակայն, որ ստացված արդյունքները կարող են նաև ճշգրիտ չլինել: Վերջերս Pingdom-ը ներկայացրեց տվյալներ, որոնց համաձայն` սոցցանցի օգտագործողների թիվն արդեն կազմում է 600 մլն:

No comments:

Post a Comment