Ծխելը երբեմն ստիպում ընկնել մտորումների գիրկը,հիշել ու վերլուծել ապրածդ կյանքի պլյուսներն ու մինուսները...Գուցե զղջալ արածիդ, կամ ափսոսել չարածիդ համար:
Չզարմանաք եթե ասեմ որ ծխելու պրոցեսը նման է կյանքին:
Հետևելով ծխացող ծխախոտին կարելի է պատկերացնել մեր ամբողջ կյանքը, որն անվերադարձ այրվում է, գնում:
Ծխախոտը սկզբում`երբ նոր ես հանում տուփից, մի տեսակ գեղեցիկ է, հարթ, սահուն, սպիտակ, կոշտ... Կրակայրիչի սովորական դարձած ձայնը...և մի քանի վայրկյան հետո այն սկսում է ծխալ, այրվել- սկսվում է կյանքը, որը, ինչպես ցանկացած սկիզբ ունեցող երևույթ, տանում է դեպի վերջը: ...
Եվ ամեն անգամ երբ քաշում ես ծուխը, այն կրճատվում է:
Երբևէ նկատել եք , որ ծխախոտի երկու ծայրերից բարձրացող ծուխը տարբեր երանգներ ունի? Մի կողմից այն սպիտակ է, իսկ մյուսից` դեղին: Սպիտակում է ծուխը ֆիլտրացիայից հետո,իսկ ֆիլտրը դեղնում է...այդպես էլ կյանքում է- ՊԵՏՔ Է ՖԻԼՏՐԵԼ ՔԱՅԼԵՐԴ... Քանզի ծուխը, լցվելով ինչ-որ մեկի աչքերը կարող է ստիպել արտասվել...
Դու շարունակ ծխում ես... Ծխախոտը կորցնում է իր "շքեղ տեսքը", ճմրթվում է, սկսում է անհավասար այրվել, իսկ դու փորձում ես հավասարեցնել կրակը:
Ինձ միշտ դուր է եկել հետևել թե ինչպես են մարդիկ ծխում: Հոգեբանները անգամ կարող են մարդու բնավորությունը որոշել հետևելով նրանց ծխելուն: Անհամեմատելի են ասենք բանվորի ծխախոտն ու ինչ-որ հարստական տիկնոջ սլիմսը... մի ջահելի ծխելը , որ դեռ չի կարողանում անգամ ներս քաշել ծուխը, ու ծերունու մինչև այրված եղունգի հոտ ընգնելը ծխելը:
...Իսկ դու շարունակ ծխում ես, ու սիգարետդ այրվում է` հասնելով իր վերջին: Խեժն ամբողջովին այրվել է, մնացել է միայն Ֆիլտրը,որը կթաղվի իր իսկ մոխիրի մեջ մոտակա մոխրամանում: Ու կմնա միայն հիշողությունը...
Լավ հիշողություն լավ ծխախոտի մասին, որի ֆիլտրը քիչ էր դեղնում: Իսկ շատ դեղնած ֆիլտրով ծխախոտի մասին ով լավ կհիշի?Կամ կհիշեն արդյոք?
Այ այստեղից էլ հետևություն...
Պետք է "այրել" այս կյանք այնպես, որ "ֆիլտրը քիչ դեղնի", ու որ քեզ շրջապատողներին չստիպես արտասվել աչք ծակող ծխից: Եվ որ միայն սպիտակ ու քաղցր ծուխը շրջապատի այն մարդկանց ովքեր վերջիվերջո որոշեցին մեզ "հանել կյանքի տուփից":

No comments:
Post a Comment