Մենակ հայերը կարող են… (սա, իհարկե, ոչ բոլորի մասին է)
Նախաճաշին, ճաշին և ընթրիքին ասեն “հաց ուտել”:
Աղջկան առաջարկություն անելն անվանեն “մոտիկանալ”:
Վախեցնելու համար ասել. “Կարողա ուզում ես սաղ կյանքդ ապառիկ ապրես?
Դանակ-պատառաքաղով միս ուտողին ասեն Եվրոպացի:
Տուն-տեղ վաճառեն, շքեղ մեքենա գնեն ու բոլորին ասեն. “Մաշնեն օջախա”:
Ռեստորան մտնեն ու սպասավորին ասեն. “Մի հատ տնական կոֆե դիր”:
Պաղպաղակի վաֆլուն ասեն հաց:
Մեքենայից ու աղջիկներից գաղափար չունենան, բայց ամբողջ օրը դրանից խոսեն:
Մի քանի տեղ աշխատեն ու ասեն, թե գործ չկա:
10000-անոցը մանրելու համար մի հատ Taxi ծամոն գնեն:
Odnoklassniki-ի իրենց պրոֆիլի էջին ասեն “իմ սայթ”:
Եվրոպատուհան դնեն ու ցելոֆան քաշեն, որ ձմռանը տաք լինի:
Արտասահման գնալու համար ամուսնանան ում հետ պատահի:
ԱՄՆ-ին ասեն Ամերիկա և այդ երկրի հետ կապված ցանկացած խոսակցության ժամանակ ասեն. “Ամերիկայում ես
բարեկամներ ունեմ, գիտեմ էլի ինչ եմ ասում…”
ԱՄՆ-ում հաստատվելուց հետո ամեն ինչ անեն, որ ուրիշներին, հատկապես իրենց բարեկամներին չթողնեն այնտեղ գնալ:


No comments:
Post a Comment