Friday, January 28, 2011


Ինտերնետը` բաժանման պատճա՞ռ                     

1.Կնոջ անձնական կարգավիճակի փոփոխության պատճառով ամուսինն ավտովթարի ենթարկվեց ու կոմայի մեջ ընկավ


Ընտանեկան վեճից հետո զայրացած Լորենը փոխեց իր անձնական կարգավիճակը` դարձնելով այն «ամուսնալուծված»,Undecided ինչը տեսան ընկերները, հարևանները,  ընտանիքի անդամները : 48 ժամ անց Լորենի ամուսինը`Քրեյգը մտավ բար ու  հանդիպելով ընկերներից մեկին` լսեց հետևյալը. «Փաստորեն արդեն ամուրի ես, եղբայրս, հիմա ի՞նչ, գալի՞ս ես գնանք ակումբ»: Հաջորդ օրը վիրավորված ու բարկացած Քրեյգը ավտովթարի ենթարկվեց` ստանալով գլխուղեղի լուրջ վնասվածք  և 2 շաբաթով ընկավ կոմայի մեջ:
 2.Ամուսնացած կինը Facebook-ում գտավ իր ամուսնու «մեկ այլ» հարսանիքի նկարները…Surprised


Լին Ֆրենսը, որը կասկածում էր ամուսնուն դավաճանության մեջ, Facebook-ի որոնման միջոցով հայտնաբերեց, որ «դավաճանն» օրեր առաջ ամուսնացել է մեկ այլ կնոջ հետLaughing: Որոնելով կասկածյալ սիրուհու անունը` Լինը գտավ նրա փրոֆայլը և լուսանկարները: Օ՜, զարմանք, ամուսինը` Ջոնը և այդ կինը ամուսնացել էին Disney World-ում, իսկ հարսանիքի 200 նկարներով ալբոմը հայտնվել էր Ֆեյսբուքում:Cool Լինը սկսել էր ամուսնուն կասկածել հաճախակի դարձած գործուղումների ու բացակայությունների պատճառով: Ջոնը նույնիսկ բացակայել էր, երբ հիվանդանոցից դուրս էր գրվել նորածին որդին: Օրերից մի օր, երբ ամուսինը «մեկնել էր» Չինաստան, Լինը սենյակում գտավ նրա անձնագիրը, իսկ հետո անակնկալի բերեց ամուսնուն` գտնելով նրան ու սիրուհուն հյուրանոցի համարում:Tongue outԻսկ ֆեյսբուքյան հայտնագործությունից հետո Լինը ապահարզան պահանջեց:
3.Սայմոնը online սիրահետում էր 21-ամյա թեթևամիտ ուսանողուհուն…որն իր կինն էրLaughing
Չնայած որ Ստեֆանի Դեյվիսը 40 տարեկան է, բայց նա գիտի ինչպես չաթ անել 21 տարեկան աղջկա նման: Կասկածելով ամուսնուն դավաճանության մեջ` Ստեֆանին գրանցվեց Facebook-ում` 21- ամյա Լորա Ուիլշամ անունով: Այնուհետև ամուսնուն ուղարկեց ընկերանալու խնդրանք, և իհարկե 44-ամյա Սայմոնը չդիմադրեց գայթակղությանը:
Ոգևորված ամուսինը ոչ միայն ընդունեց ընկերանալու հրավերը, այլև մի քանի անգամ փորձեց հանդիպել իր երիտասարդ ընկերուհու հետ: Սայմոնն ականջներին չհավատաց, երբ կինը հայտարարեց, որ 21-ամյա Լորան հենց ինքն է:  Ստեֆանիի 7 տարվա ամուսինը «Լորային» ասել էր, որ ունի կին, նաև խոստովանել էր, որ ունի նաև ուրիշ ընկերուհի, որի հետ պատրաստվում է ամուսնանալ:
4.Կինը բռնացրեց ամուսնուն խաղի վիրտուալ մարմնավաճառուհու հետFoot in mouth
28 տարեկան Էմի Թեյլորը «բռնացրեց» ամուսնուն վիրտուալ անիմացիոն մարմնավաճառուհու հետ, որից հետո ապահարզան պահանջեց: Second Life խաղը թույլ է տալիս օգտագործողներին ստեղծել իրենց ավատարներն ու շփվել խաղընկերների հետ: LaughingԷմին նկատել էր, որ ամուսինը շատ ժամանակ է անցկացնում համակարգչի առաջ և վարձել էր օնլայն դետեկտիվ` ամուսնուն հետևելու համար: «Դեյվիդը կասկածելու տեղիք չէր տալիս իրական կյանքում, սակայն ես մտահոգվում էի, որ նա այդ բացը կարող էր լրացնել Second Life խաղում»,-ասել էր Էմին: Դեյվիդը չէր հերքել իր օնլայն շփումը, սակայն ասել էր, որ ընդամենը չաթ է արել խաղընկերուհու հետ:
5. 35 տարվա համատեղ կյանքից հետո ամուսինը սպանեց կնոջը . նորից մեղավոր է  Facebook-ը

Միսիս Ռիչարդսոնը, Facebook-ում հանդիպելով իր հին ընկերոջը, որոշեց լքել ամուսնուն, որի հետ ապրում էր արդեն 35 տարի: Իմանալով սա` ամուսինը հարձակվեց կնոջ վրա և ծեծելով նրան մահվան հասցրեց: Այնուհետև զանգահարեց կնոջ ֆեյսբուքյան ընկերոջն ու ասաց. «Դու էլ կզգաս այն, ինչ ես եմ հիմա զգում»: Կնոջ ընկերը` Գրեհամ Ուոլկերը, հասկանալով, որ մի բան այն չէ, կապ հաստատեց Ռիչարդսոնների մեծ աղջկա հետ: Դատարանում ամուսինը հայտարարեց. «Նա երբեք չէր ստանա իմ կնոջն ու երեխաներին»:
6.Զայրացած ամուսինը դանակով հարձակվեց կնոջ վրա… Facebook-ում անձնական կարգավիճակը 

‘single’ դարձնելու համար
26 տարեկան Սարան հանգիստ քնած էր իր անկողնում, երբ տուն ներխուժեց նախկին ամուսինը` դանակը ձեռքին: SurprisedՊատճառը Սարայի նոր անձնական կարգավիճակն էր` ‘single’:  էդվարդը թմրանյութի և ալկոհոլի ազդեցության տակ սպանեց կնոջը, երբ նա քնած էր:
Զույգը բաժանվել էր դեպքից երեք շաբաթ առաջ, և Սարան տեղափոխվել էր հոր տուն:
7.Ամուսնացած կնոջ հետ խոսելու համար երիտասարդի գլխին ծծմբաթթու լցրեցին
Երբ Սադիա Խաթունի ամուսինը պարզեց, որ իր կինն ինտերնետում ծանոթացել է 25 տարեկան Ավայիս Ակրամի հետ, որոշեց վրեժ լուծել, այն էլ ` շատ դաժան ձևով: Նա կնոջ եղբորն ուղարկեց Ավայիսի բնակարան, և մինչ սիրեկանը հեռախոսով խոսում էր, Սադիայի եղբայրը նրա գլխին լցրեց ծծմբաթթվի սրվակը: Ավայիսը ստացել էր մարմնի 47 % այրվածք, իսկ հանցագործները ենթարկվել են ազատազրկման:
8.Ոգևորված ֆեյսբուքամոլը  կտրեց անցավ 400 մղոն` հանդիպելու օնլայն ընկերուհուն  և պարզեց, որ…
Manchester United-ի երկրպագուն Facebook-յան ծանոթության հետքերով հասավ աշխարհի ծայրը` առանց կասկածելու, որ դա չար կատակ է` պատրաստված Liverpool –ի 2 երկրպագուների կողմից:
Երբ 39 տարեկան Սթյուարթը հասավ Շոտլանդիա, նա ոչ մի Էմմա չգտավ նշված հասցեով:  Միայն երեք ժամ անց չարագործները զանգահարեցին Սթյուարթին` բացելով խաղաքարտերը: Նրանք ձայնագրեցին խոսակցությունը և տեղադրեցին YouTube-ում և Facebook-ում:





Սթյուարթի կինը` 32 տարեկան Լուիզը, իմանալով պատահածի մասին, բաժանվեց ամուսնուց:Foot in mouth
9. 5 միլիոն եվրո «արժողությամբ» ֆուտբոլիստի ամուսնական կյանքն ավարտվեց… Ֆեյսբուքի պատին
Ֆուտբոլիսը Մայքլ Չոփրայի կինը Facebook-ի մեկ կարգավիճակով վերջ դրեց իր ամուսնությանը: «Ես արդեն փոխել եմ իմ հեռախոսի համարը»,-չմոռացավ իր պատին գրել 24-ամյա կինը:Laughing




No comments:

Post a Comment