10 ամենազարմանալի ֆեյսբուքյան պատմությունները
1.Կնոջ ֆեյսբուքյան նկարը «պատահականորեն» հայտնվեց գովազդային պաստառի վրա…

Այս երջանիկ ընտանիքի անդամների մտքով անգամ չէր անցնի, որ Ծննդյան տոների իրենց լուսանկարը ԱՄՆ Միսսուրի նահանգից կհասնի Չեխական Հանրապետություն ու կտեղադրվի մի խանութի գովազդային պաստառին:
Չեխ Մարիո Բերտուչիոն, որն առանց որևէ թույլտվության «օգտվել» էր այս նկարից ` իր խանութի ցուցապաստառը զարդարելու համար, ասել էր, որ նկարը գտել է ինտերնետում և անգամ մտքով չի անցել, որ այն պատկանում է իրական ընտանիքի:
Չեխ Մարիո Բերտուչիոն, որն առանց որևէ թույլտվության «օգտվել» էր այս նկարից ` իր խանութի ցուցապաստառը զարդարելու համար, ասել էր, որ նկարը գտել է ինտերնետում և անգամ մտքով չի անցել, որ այն պատկանում է իրական ընտանիքի:2. Փեսացուն, որը եկեղեցում անգամ չմոռացավ Facebook-ի մասին…

«Մինչև մահը կբաժանի ձեզ…հայտարարում եմ ձեզ կին և ամուսին». ի՞նչ է սովորաբար անում փեսացուն այս խոսքերից հետո: Համբուրու՞մ է հարսնացուին: Դանա Հաննան հարսնացուին համբուրելուց առաջ հասցրեց փոխել իր անձնական կարգավիճակը Facebook-ում և Twitter-ում:
Նա նույնիսկ առաջարկեց նույնն անել հարսնացուին: Ճիշտ է, շատ լավ է լինել տեղեկացված, բայց հուսով ենք Դանան նույնը չի արել մեղրամսի ընթացքում:
Նա նույնիսկ առաջարկեց նույնն անել հարսնացուին: Ճիշտ է, շատ լավ է լինել տեղեկացված, բայց հուսով ենք Դանան նույնը չի արել մեղրամսի ընթացքում:
3. Ամուսինը, որը բաժանվեց կնոջից Facebook-ի միջոցով

Բաժանումը միշտ է դժվար, բայց արթնանալ մի օր ու Facebook-յան քո էջում հայտնաբերել, որ քո ամուսնությունն ԱՎԱՐՏՎԱԾ է, արդեն չափից դուրս է: 35-ամյա Էմմա Բրեյդին շոկի մեջ ընկավ` տեսնելով սոցցանցում ամուսնու պատին հետևյալ հաղորդագրությունը` «Նեյլ Բրեյդին ու Էմմա Բրեյդին այլևս ամուսիններ չեն»: Էմման մի փոքր ուշ է տեղեկացավ վերջին թեժ նորություններին:
Տեսնելով Նեյլի գրառումը` Էմմային Դանիայից զանգեց իր լավագույն ընկերը` հարցնելու, թե արդյոք լավ է նա: Նրա նախկին ամուսինը` Նեյլը, որն այժմ ապրում է իր մոր հետ, ասել է միայն, որ արդեն հոգնել էր կնոջից:
Տեսնելով Նեյլի գրառումը` Էմմային Դանիայից զանգեց իր լավագույն ընկերը` հարցնելու, թե արդյոք լավ է նա: Նրա նախկին ամուսինը` Նեյլը, որն այժմ ապրում է իր մոր հետ, ասել է միայն, որ արդեն հոգնել էր կնոջից:4. Երիտասարդը, որը խուսափեց բանտից Facebook-յան ալիբիի շնորհիվ…

19-ամյա Ռոդնի Բրեդֆորդը երբեք չէր մտածի, որ Facebook-ում թողած իր հաղորդագրությունը երբևէ կփրկեր իրեն ազատազրկումից: «Որտեղ են իմ թխվածքաբլիթները» գրել էր Ռոդնին շաբաթ երեկոյան ժամը 11:49-ին իր հոր` Հարլեմում գտնվող բնակարանից: Մեկ օր անց երիտասարդը ձերբակալվեց գողության մեղադրանքով: Նրա պաշտպանյալը` Ռոբերտ Ռոլանդը, որպես ալիբի օգտագործեց Ռոդնիի ֆեյսբուքյան գրառումը, որը կատարվել էր գողության պահին: Այն ընդունվեց, և երիտասարդին ազատ արձակեցին:
5.Առևանգված երեխան 22 տարի անց գտավ իր ընտանիքի մասին տեղեկություններ Facebook-ի օգնությամբ…

Իտալացի Ալեքս Անֆուսոն, որին առևանգել էր սեփական հայրը, երբ երեխան 5 տարեկան էր, 22 տարի շարունակ ապրում էր Կահիրեում` այլ անվամբ: 1987 թվականին, երբ Ալեքսի մայրը գտնվում էր Հռոմի բանտերից մեկում, հայրը երեխային Իտալիայից տարավ Եգիպտոս: Ալեքսը, ով այժմ 28 տարեկան է, չունի Եգիպտոսում գրանցված ծննդյան վկայական կամ քաղաքացիություն: 22 տարիների ընթացքում տղան փորձել էր գտնել իր իտալացի ազգակիցներին: Նա Ֆեյսբուքով գտել էր Անֆուսո ազգանվամբ մեկին, ով աշխատում էր հեռուստատեսությունում, բայց արյունակցական կապ չուներ իր հետ: Նրա միջոցով Ալեքսը «Ո՞վ է տեսել նրանց» հաղորդաշարով հայտարարեց, որ փնտրում է իր մորը: Դժբախտաբար, պարզվեց, որ նրա մայրն արդեն մահացել է:
6. «Եթե ինձ տաք մեկ միլիոն, ես 150 Պոկեմոններ կդաջեմ մեջքիս»

Էկվադորցի երիտասարդը մի օր որոշեց Facebook-ում ստեղծել խումբ` անվանելով այն «Եթե ինձ տաք մեկ միլիոն, ես`Խոսե Ռոմերոս, 150 Պոկեմոններ կդաջեմ մեջքիս»: Խոսեն չէր պատկերացնում, որ իր հայտարարությունը լուրջ կընկալվի. 24 ժամ անց 50.000 հոգի միացան խմբին: Երիտասարդը, հավանաբար, վախեցավ և երկրորդ օրն իսկ ապաակտիվացրեց իր փրոֆայլը` վերացնելով հետքերը:
Խմբի հիասթափված անդամները «բարկացան» ու նորից միավորվեցին խաբեբային գտնելու համար: Ակցիային միացան 600.000 օգտագործողներ:

7. Դեպրեսիայի մեջ ընկած կինը կորցրեց թոշակը ծովափի նկարների պատճառով…

Նատալի Բլանչարդը, որն առողջական խնդիրների պատճառով թողել էր աշխատանքն ու ամեն ամիս ստանում էր թոշակ, Facebook-ում տեղադրած նկարների պատճառով զրկվեց այդ օգնությունից: Պատճառն այն է, որ բժիշկները կնոջ մոտ ախտորոշել էին խորը դեպրեսիոն վիճակ, իսկ նրա նկարները, մեղմ ասած, չէին համապատասխանում ախտորոշմանը:
Նատալին տեղադրել էր ծովափում արված նկարներ, այնուհետև իր ծննդյան երեկույթի զվարճալի նկարներ, որտեղ ավելի քան երջանիկ տեսք ուներ: Արդյունքում ապահովագրական ընկերությունը, տեսնելով Նատալիի «տխուր» նկարները, դադարեցրեց օգնության տրամադրումը: Նատալին ասել էր, որ ընկերությանը նախօրոք զգուշացրել էր իր ճանապարհորդության մասին, և միայն նկարներով չի կարելի ասել, որ հաղթահարել է դեպրեսիան:
Նատալին տեղադրել էր ծովափում արված նկարներ, այնուհետև իր ծննդյան երեկույթի զվարճալի նկարներ, որտեղ ավելի քան երջանիկ տեսք ուներ: Արդյունքում ապահովագրական ընկերությունը, տեսնելով Նատալիի «տխուր» նկարները, դադարեցրեց օգնության տրամադրումը: Նատալին ասել էր, որ ընկերությանը նախօրոք զգուշացրել էր իր ճանապարհորդության մասին, և միայն նկարներով չի կարելի ասել, որ հաղթահարել է դեպրեսիան:8. Նույն անուն, ազգանունն ունեցող աղջիկն ու տղան գտան իրար Ֆեյսբուքում ու ամուսնացան…

Շատերն են ծանոթանում Facebook-ով, բայց շատ քչերն ունեն նույն անուն, ազգանունը, հատկապես` տարբեր սեռերի ներկայացուցիչները: Եվ այսպես, Ֆլորիդայում ապրող մի աղջիկ` Քելլի Հիլդեբրանդ անունով, օրերից մի օր Facebook-ում պատահականորեն հանդիպեց Տեխասից մի տղայի, որի անունը նույնպես Քելլի Հիլդեբրանդ է :
Աղջիկը գրեց տղային և … 8 ամիս անց տղան ամուսնության առաջարկություն արեց աղջկան:
Աղջիկը գրեց տղային և … 8 ամիս անց տղան ամուսնության առաջարկություն արեց աղջկան:9. 13 տարեկան աղջնակը հանդիպեց Ֆեյսբուքում 19 տարեկան երիտասարդի… ու թաքցրեց նրան իր պահարանում

Մի գեղեցիկ գարնանային օր բացելով աղջկա պահարանը և տեսնելով այնտեղ թաքնված երիտասարդին` սարսափած մայրը զանգեց ոստիկանություն: Կնոջ 13-ամյա դուստրը Facebook-ով ծանոթացել էր 19 տարեկան երիտասարդի հետ և հրավիրել նրան իր սենյակ` շարունակելու խրախճանքը:

10. Հարսնացուն չեղյալ հայտարարեց իր հարսանիքը` տեսնելով Ֆեյսբուքում նշանածի և ուրիշ կնոջ գրկախառնված նկարը…

Հարսանիքից մի քանի օր առաջ բարկացած հարսնացուն չեղյալ հայտարարեց հարսանիքը` տեսնելով իր նշանածի և ոմն կնոջ «կրծքերի» նկարը: Հարսնացուն բարկությունից տպագրեց նշանածին խայտառակող պաստառներ և փակցրեց ամբողջ Հռոմով մեկ: Նա ասաց, որ առանց Ֆեյսբուքի այդպես էլ չէր իմանա, «թե ինչպիսի խոզ է իր նշանածը»:


No comments:
Post a Comment