«Հրաշագործ» ինտերնետն անվտանգ չէ, հատկապես երեխաների համար

Վերջերս մի 11-ամյա աղջկանից լսեցի, որ գնում է ինտերնետ-ակումբ իր սիրած մուլտ-հերոսների նկարները դիտելու: Զարմացա նույնիսկ, որ Google-ից օգտվել գիտի, ինձ ասաց` «որ գրում ես, ցույցա տալիս»: Հարց ծագեց` իսկ ինչու՞ պիտի այդ տարիքի երեխան օգտվել իմանա ինտերնետից, այն էլ` Google-ից: Այսինքն` մի օր էլ միգուցե ինչ-որ ուրիշ բան հետաքրքրի, նա առանց երկմտելու կգրի Google-ում, և պատրաստ է: Իսկ հետևանքները կլինեն անխուսափելի: 21-րդ դար, օրեցօր զարգացող տեխնոլոգիաներ, նոր սերունդ, որը ձգտում է ամեն ինչ իմանալ, բայց դա դեռ չի նշանակում բարձիթողի վիճակ: Եթե որոշել եք Ձեր երեխային լավ սովորելու դիմաց պարգևատրել համակարգչով, ապա պետք է մտածել ու հասկանալ` ինչ կտա դա նրան:Հարցն ավելի ցավոտ է դառնում, երբ ծնողները տեղյակ չեն լինում ո՛չ համակարգչից, ո՛չ էլ ինտերնետում տեղադրված ինֆորմացիայից, ուղղակի լսած են լինում, որ «ինտերնետը լավ բանա», ու ժողովրդական լեզվով ասած`տունա էլի, թող ըլնի… Իհարկե, ինտերնետում կարելի է գտնել ամեն ինչ, բայց մի՞թե երբևե չի եղել, որ գրեք այն ինչ փնտրում եք, իսկ գտնված արդյունքներում կայքի հղումը տանի «բաց» բովանդակությամբ ինչ-որ էջ:Լուծում կա այս հարցին` զուտ էջերի մասով... Խոսքս Kaspersky հակավիրուսային ծրագրի Parental Control ֆունկցիայի մասին է: Ակտիվացնելով այն` Դուք զերծ կպահեք Ձեր երեխային այլ կայքեր մտնելուց. և եթե ցանկության դեպքում նա ուզենա անջատել ծրագիրը, ապա միայն ծածկագիրը մուտքագրելուց հետո, որը Դուք էլ դնելու եք:Սակայն որպես օրինակ բերված Kaspersky-ն էլ կատարյալ չէ. էլ ինչ ծրագիր առանց թերությունների: Օրինակ` «sex» բառը որոնելու դեպքում հղումները բացելիս բացվող էջը կարգելափակվի, սակայն եթե որոնումը սկսելուց առաջ նշեք «Վեբի» փոխարեն «Նկարներ», ապա այդ նույն կայքերից մեկական օրինակով նկարներն առանց որևէ նախազգուշացման կհայտնվեն Ձեր էկրանին: Իսկ վիդեո նայելու հարցում ավելի հեշտ է, օրինակ` vkontakte.ru կայքում, որտեղ կա հոլովակների մեծ բազա, որոնելիս «սեքս» և դրա հետ կապ ունեցող այլ բառերն արգելափակվում են: Իսկ եթե պատահական ինչ-որ բան գրես (օրինակ` home), 60% հավանականություն կա, որ կհանդիպես այնպիսի վիդեոյի, որի անվան մեջ չկա «սեքս» բառը, բայց ունի այդպիսի բովանդակություն:Ծրագրերը դժվար էլ կարողանան այս հարցում վերջնական ու սպառիչ լուծում տալ: Պետք է նվազագույնի հասցնել երեխայի մուտքը ինտերնետ և ուղղակի լինել ԱՉԱԼՈՒՐՋ:

Վերջերս մի 11-ամյա աղջկանից լսեցի, որ գնում է ինտերնետ-ակումբ իր սիրած մուլտ-հերոսների նկարները դիտելու: Զարմացա նույնիսկ, որ Google-ից օգտվել գիտի, ինձ ասաց` «որ գրում ես, ցույցա տալիս»: Հարց ծագեց` իսկ ինչու՞ պիտի այդ տարիքի երեխան օգտվել իմանա ինտերնետից, այն էլ` Google-ից: Այսինքն` մի օր էլ միգուցե ինչ-որ ուրիշ բան հետաքրքրի, նա առանց երկմտելու կգրի Google-ում, և պատրաստ է: Իսկ հետևանքները կլինեն անխուսափելի: 21-րդ դար, օրեցօր զարգացող տեխնոլոգիաներ, նոր սերունդ, որը ձգտում է ամեն ինչ իմանալ, բայց դա դեռ չի նշանակում բարձիթողի վիճակ: Եթե որոշել եք Ձեր երեխային լավ սովորելու դիմաց պարգևատրել համակարգչով, ապա պետք է մտածել ու հասկանալ` ինչ կտա դա նրան:
Հարցն ավելի ցավոտ է դառնում, երբ ծնողները տեղյակ չեն լինում ո՛չ համակարգչից, ո՛չ էլ ինտերնետում տեղադրված ինֆորմացիայից, ուղղակի լսած են լինում, որ «ինտերնետը լավ բանա», ու ժողովրդական լեզվով ասած`տունա էլի, թող ըլնի… Իհարկե, ինտերնետում կարելի է գտնել ամեն ինչ, բայց մի՞թե երբևե չի եղել, որ գրեք այն ինչ փնտրում եք, իսկ գտնված արդյունքներում կայքի հղումը տանի «բաց» բովանդակությամբ ինչ-որ էջ:
Լուծում կա այս հարցին` զուտ էջերի մասով... Խոսքս Kaspersky հակավիրուսային ծրագրի Parental Control ֆունկցիայի մասին է: Ակտիվացնելով այն` Դուք զերծ կպահեք Ձեր երեխային այլ կայքեր մտնելուց. և եթե ցանկության դեպքում նա ուզենա անջատել ծրագիրը, ապա միայն ծածկագիրը մուտքագրելուց հետո, որը Դուք էլ դնելու եք:
Սակայն որպես օրինակ բերված Kaspersky-ն էլ կատարյալ չէ. էլ ինչ ծրագիր առանց թերությունների: Օրինակ` «sex» բառը որոնելու դեպքում հղումները բացելիս բացվող էջը կարգելափակվի, սակայն եթե որոնումը սկսելուց առաջ նշեք «Վեբի» փոխարեն «Նկարներ», ապա այդ նույն կայքերից մեկական օրինակով նկարներն առանց որևէ նախազգուշացման կհայտնվեն Ձեր էկրանին: Իսկ վիդեո նայելու հարցում ավելի հեշտ է, օրինակ` vkontakte.ru կայքում, որտեղ կա հոլովակների մեծ բազա, որոնելիս «սեքս» և դրա հետ կապ ունեցող այլ բառերն արգելափակվում են: Իսկ եթե պատահական ինչ-որ բան գրես (օրինակ` home), 60% հավանականություն կա, որ կհանդիպես այնպիսի վիդեոյի, որի անվան մեջ չկա «սեքս» բառը, բայց ունի այդպիսի բովանդակություն:
Ծրագրերը դժվար էլ կարողանան այս հարցում վերջնական ու սպառիչ լուծում տալ: Պետք է նվազագույնի հասցնել երեխայի մուտքը ինտերնետ և ուղղակի լինել ԱՉԱԼՈՒՐՋ:

No comments:
Post a Comment